ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրաքում ԱՄՆ-ի երկու ավիաբազաների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հարձակման պատճառով: Reuters գործակալությունը հայտնում է, որ Սպիտակ տուն են ժամանել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Նշենք, սակայն, որ հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարություններ չի արել, միայն Twitter-ում նշել է, որ «Ամեն ինչ կարգին է»: