Այսօր Ստամբուլում տեղի կունենա «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը. ներկա կլինի Վլադիմիր Պուտինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է կունենա «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: Նշյալ գազատարի միջոցով ռուսական գազը կարտահանվի Թուրքիա, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա. գրում է ermenihaber-ը:

Գազատարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայում է գտնվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացման արարողությանը ներկա են գտնվելու նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Նշենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ:

 




Լրահոս