Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու Մարալիկի բժշկական ամբուլատորիայի բուժանձնակազմին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվող իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը»,- գրել է ԱՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ փակել են Գյումրի-Երևան միջպետական մայրուղու մի հատվածը:
Պատճառն առողջապահության նախարարի որոշմամբ 2020 թվականի հունվարի 1-ից Մարալիկի բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ-ի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումն է:
Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, թե ինչու է դադարեցվել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորումը: