Սենեգալի ազգային հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սադիո Մանեն արժանացել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Սենեգալցին միավորներով առաջ է անցնել «Լիվերպուլում» իր թիմակից եգիպտացի Մոհամեդ Սալահից եւ «Մանչեստեր Սիթիի» ալժիրցի ֆուտբոլիստ Ռիյան Մահրեզից:
Աֆրիկայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին: Վերջինս գերմանական ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, նրա ամբողջական տրանսֆերը պատկանում է Մադրիդի «Ռեալին»:
Աշխարհամասի տարվա լավագույն հավաքական է ճանաչվել Ալժիրի ընտրանին, իսկ լավագույն մարզիչ ալժիրցիների բոսսը` Ջամել Բելմանդին:
Աֆրիկայի տարվա թիմը ունի հետեւյալ տեսքը.
Անդրե Օնանա, Սերժ Օրյե, Ժոել Մատիպ, Կալիդու Կուլիբալի, Աշրաֆ Հակիմի, Իդրիսա Գեյ, Ռիյադ Մահրեզ, Հակիմ Զիեխ, Մոհամեդ Սալահ, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, Սադիո Մանե:
Էդմոն Մարտիրոսյան