
Իրան-ԱՄՆ հարաբերությունները լայն արձագանք են գտել նաեւ Հայաստանում: Եվ դա է պատճառը, որ այսօր եւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Մասնավորապես ՀՀ վարչապետը նշել է, որ իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է եւ ՀՀ դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ:
Հավելենք, որ առաջին անգամ ՀՀ վարչապետը ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետ կապված իր դիրքորոշումը հայտնել էր դեռեւս հունվարի 5-ին՝ ուղիղ եթերի ժամանակ դիմելով երկու երկրների ղեկավարներին:
Նշենք նաեւ, որ այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Սակայն ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը արտակարգ խորհրդակցությունից հետո հայտարարել է, թե ամեն ինչ լավ է եւ խոստացել հայտարարությամբ հանդես գալ:
Մանրամասները՝ տեսանյութում