
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել, որ այսօր Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն, ի նշան ծննդատան փակման, բողոքի ակցիա են իրականացում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղում Մարալիկի հատվածը։
Ուսումնասիրվել են բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն առավոտյան հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ։
Հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ գրավոր հարցում է ուղարկվել Առողջապահության նախարարություն։