Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, Արդարադատության նախարարության նախկին աշխատակից Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Սակայն դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։
պետ Փանոսյանի մեղադրանքը լրացվել է, և Հատուկ քննչական ծառայությունը դիմել է դատարան՝ նրան կրկին կալանավորելու միջնորդությամբ: Քրեական գործն առնչվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Եվ Թովմասյանին ևս նույն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: