
Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը մերժվել է՝ այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք որ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակցին առնչվող քրեական գործով «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալման որոշումը նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էր: