Ձկների օրը բարենպաստ է. հունվարի 9-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ: Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության կարիքը: Ո՞ւմ դիմել: Առաջին հերթին՝ ոչ ընտանիքի անդամներին: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղցնի օրվա առաջաին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմացնելու աստիճան արդյունավետ կլինեն: Դիմեք հին ընկերներին՝ նրանց համար ավելի հեշտ կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները:

Ցուլ: Կենսական բարձր ներուժի շնորհիվ դուք հոգնածություն չեք զգում, եթե նույնիսկ արտաժամ եք աշխատում կամ երկար եք մնում մարզադահլիճում: Երեկոն նպաստավոր է առողջարարական և կոսմետիկ պրոցեդուրաների, ինչպես նաև մերսման սեանսների համար: Այդ ամենի համար հարկ կլինի չարչարվել, ջանք թափել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում ձեզ չի կարելի ալարել, ձեռքերը կախել, հետաձգել գործերը:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի նրանց համար, ում հետաքրքրությունները կլինեն ընտանիքի և անձնական կյանքի շրջանակներում: Դուք կհասկանաք մարդկանց, կգուշակեք մտերիմների թաքուն ցանկությունները, կնպաստեք դրանց իրականացմանը: Օրվա երկրորդ կեսին իրենց զգացնել կտան որոշ հին խնդիրներ, հնարավոր է՝ ծագեն նորերը: Թե մեկը և թե մյուսը ձեր հակառակորդների ձեռքի գործն են, ովքեր կարողացել են հմուտ կերպով որպես բարեկամ ներկայանալ:

Խեցգետին: Ձևավորվում են ամուր գործնական կապեր, կարելի է աշխատանքի փոփոխության կամ ինքնուրույն առևտրային գործունեություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել: Ձեր տեսակետը սիրով կլսեն նույնիսկ այն մարդիկ, ում կյանքի փորձին ու գիտելիքներին դուք մեծ հարգանքով եք վերաբերվում: Նշանի շատ ներկայացուցիչների օրվա ընթացքում կճնշի ամհասկանալի մի անհանգստություն,որ կխանգարի կենտրոնանալ, կողմնորոշվել իրավիճակներում, հասկանալ, թե որն է տվյալ պահի ճիշտ պահելաձևը:

Առյուծ: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Գլխավորը՝ որ կարողանաք կարևոր հարցերի հետ կապված վերջնական որոշումը հետաձգել և չշտապել վերջակետ դնել: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք հետևանք են ձեր սխալ որոշումների:

Կույս: Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կույսերը հեշտ են լեզու գտնում սիրելիների հետ, ստեղծում են ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտ: Կարելի է հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել, երեխաների և մեծահասակների համար ժամանցի ձևեր մտածել: Գլխավորը՝ ճիշտ ընտրեք այն գործը, որը ձեզ հոգեհարազատ է: Հիշեք, որ այսօր ճիշտ որոշումները ջրի մակերեսին են։

Կշեռք: Իրավիճակը բարդ է այնքանվ, որ հնարավո չէ որևէ մեկից խորհուրդ հարցնել և դրա ժամանակն էլ չկա: Ամեն ինջ ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել: Բարեբախտաբար նրանց հետ է սուր կանխազգացողությունը, որի վրա հնարավոր է հենվել: Փոխարենը օրվա երկրորդ կեսը անհամեմատ ավելի բարեհաջող է և կբերի բազում հաճելի անակնկալներ: Անձնական կյանքում շատ բան փոխվում է դեպի լավը, Չկան անհասանելի նպատակներ::

Կարիճ: Գործնականության տեսանկյունից օրը բարեխաջող է: Բոլոր մասնագիտական դժվարությունները և աշխատանքային խնդիրները հաղթահարում եք արագ և արդյունավետ: Երեկոյան բարձր կլինի ստեղծագործական ներուժը: Այդ պատճառով էլ օրվա այդ հատվածը խիստ բարենպաստ է երևակայություն և ոչ միանշանակ մոտեցում պահանջող գործերի համար: Եթե ռոմանտիկ տեսակցություն ունեք, կարող եք չանհանգստանալ՝ այն անմոռաց կդառնա:

Աղեղնավոր: Օրը բարենպաստ է ազդեցիկ դեմքերի և պաշտոնյաների հետ շփումների համար: Ընտանեկան ճակատում հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ, բայց դրանք ժամանակավոր են, և ընտանիքի անդամները հասկանում են դա: Շատ Աղեղնավորների համար օրը հիշարժան կդառնա ռոմանտիկ պատմություններով, նրանք հեշտությամբ կսիրահարվեն՝ գլուխը կորցնելու աստիճան: Այդ գործընթացը կարող է նույնիսկ ձեզ հաճույք պատճառել: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նախանձել, բայց խանգարել՝ չի համարձակվի:

Այծեղջյուր: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը թերևս բարենպաստ է, մտերիմների հետ շփումները կուրխացնեն ձեզ: Կարելի է զբոսնել ընտանիքի անդամների հետ, մանկական հանգստի հետ կապված հարցեր լուծել, նախապատրաստվել ճանապարհորդության։ Աշխատեք ունենանալ աջակցությունն այն ազդեցիկ մարդու, ում խոսքը լսում են ոչ միայն ձեր կողմնակիցները, այլև հակառակորդները: Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված ինքնուրույն և շտապողական որոշումներ կայացնելը: Այսօր գումարները ճիշտ տեղաբաշխել և նպատակաուղղել ձեզ չի հաջողվի:

Ջրհոս: Աշխատանքին վերաբերող կարևոր հարցերի և երկարաժամկետ համագործակցության հետ կապված որոշումներ կայացնելը ցանկալի չէ: Երեկոն բարենպաստ է մտերիմ մարդկանց հետ շփումների, ռոմանտիկ տեսակցությունների, ընկերական երեկոների համար: Այն Ջրհոսները, ովքեր կնախընտրեն երեկոն անցկացնել միայնակ, հնարավոր է, մռայլ մտքերի հաղթահարման հետ կապված խնդիրներ ունենանան: Սպասելի է ինքնազգացողության թեթև վատացում:

Ձկներ: Օրը բարենպաստ է, և հնարավորություն կա, որ դուք ձեզ ցուցադրեք ամենալավ կողմերով, համոզեք մարդկանց, որ արժանի եք առաջխաղացման և նոր պաշտոններ զբաղեցնելու: Օրը բարենպաստ է նաև սովորելու և մասնագիտական կարգը բարձրացնելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զգալիորեն կրճատել ծախսերը: Հնարավոր է՝ արժեքավոր իր կորցնեն: Այդուհանդերձ՝ զգացմունքայնության ֆոնը կայուն է, օրվա ընթացքւմ լավ տրամադրությունը կպահպանվի։




Լրահոս