
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը բավական ոգևորել է կուսակիցներին:
Խոսելով առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումների մասին՝ Սարգսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հազիվ երեք տարի դիմանա, և այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե նա որտեղ կհայտնվի:
ՀՀԿ-ականների այն մասին, որոնք համարում են, որ իշխանափոխության հարցը պետք է լուծել հենց այս տարի, նման կանխատեսումը այնքան էլ դուր չի եկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: