
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ հրապարակեց որոշում՝ ըստ որի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, եւ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):