
Իտալիայի ազգային հավաքականի «Պալերմոյի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին ազատազրկվել է 3.5 տարով: Այս մասին տեղեկացնում ՝ Goal.com-ը:
Ֆուտբոլիստը 2010 թվականին դիմել է մաֆիայի ներկայացուցիչներին իր 12.000 եվրո պարտքը վերադարձնելու համար: Դատարանը պարտքը վերադարձնելու մեթոդները ճանաչել է անչափ դաժան եւ ֆուտբոլիստին ազատազրկել 3.5 տարով:
Հիշեցնենք, որ Միկոլին ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2015 թվականին:
Էդմոն Մարտիրոսյան