
Սաուդյան Արաբիայում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչը: Մադրիդի «Ռեալը» 3:1 հաշվով կարողացավ պարտության մատնել «Վալենսիային» եւ վաստակել եզրափակչի ուղեգիր: Այս խաղում մադրիդցիների երկրպագուները պաստառ էին պատրաստել, որը նվիրված էր թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդու, մենք չենք մոռանա քո 450 գոլերը 438 խաղերում… դու անկրկնելի ես»,- գրված էր պաստառի մեջ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»:
Էդմոն Մարտիրոսյան