ՊԵԿ-ը թիրախավորե՞լ է փաստաբաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։

-Պարո՛ն Զոհրաբյան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների պալատ եւ ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել եւ այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել: Արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։

-Փաստաբանների պալատ մուտք գործելու մասով այդ տեղեկությունըչի համապատասխանում իրականությանը: Պետական եկամուտների կոմիտեն փաստաբանների պալատում ստուգումներչի անցկացնում: Ավելին, փաստաբաններն իրենց փաստաբանական գործունեությունն իրականացնում են ինքնուրույն, իրենցռիսկովեւ փաստաբանների պալատի հետչեն համաձայնեցնում: Փաստաբանների պալատը փաստաբանների փաստաբանական գործունեության նյութական արդյունքների վերաբերյալ որեւէ տվյալ չի հավաքագրում եւ այդպիսի տեղեկատվության չի տիրապետում:

-Փաստաբաններըիրենց պաշտպանյալներից ստորագրություն են խնդրում, որ հետագայում որպես ապացույց ցույց տան ՊԵԿ-ին: Ըստ Ձեզ՝ինչո՞վ է պայմանավորված Պետական եկամուտների կոմիտեիկողմից փաստաբանների ստուգման գործընթացը, եւ, առհասարսակ, արդյոք ՊԵԿ-ը փաստաբաններին որեւէ անօրինական գործընթացի մեջ կասկածո՞ւմ է, թե՞ այլ խնդիր կա:

-Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձեւավորվում են հարկեր, որոնքպետք է հաշվարկվեն եւ վճարվեն պետությանը: Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնում, ապա դա նորմալ է:

Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կախված նրանց մասնագիտական գործունեության հետ: 2019 թվականի վերաբերյալ ուղղորդված ստուգման վերաբերյալ տեղեկությունչենք ստացել փաստաբաններից:

Բացի այդ,պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ փաստաբանների պալատի եւ պետական եկամուտների կոմիտեիմիջեւ ստորագրված հուշագրի համաձայն՝ՊԵԿ-ը գրավոր կարգով պետք է իրազեկի փաստաբանների պալատին, եթե ստուգում է իրականացնում անհատ ձեռնարկատեր փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ:

Փաստաբանների պալատն է փաստաբաններին հորդորել հաշվարկել եւ վճարել հարկերը, քանի որ դա է նաեւ փաստաբանի անկախության կարեւոր երաշխիքը: Մենքչպետք է որեւէ առիթ տանք, որպեսզի պետական մարմինը փաստաբանին ճնշելու գործիք կիրառի: Եթե փաստաբանը գումար է ստանում եւ հարկ չի վճարում, բնականաբար հարկային մարմինը չի կարող անտեսել այդ փաստը: Մեր մասնագիտական ոլորտում կա հետեւյալ առանձնահատկությունը.շատ հաճախ փաստաբաններն անվճար իրավաբանական օգնություն են ցույց տալիս քաղաքացիներին:

Փաստաբանների պալատն էլ է իրհերթին խրախուսում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը: Այստեղ, բնականաբար, կարող է խնդիր առաջանալ. օրինակ՝ ՊԵԿ-ըտեսնում է, որ փաստաբանը մասնակցել է 5 դատական գործով վարույթի, սակայն հարկ է վճարել 3 գործի համար: Մեր կարծիքով՝ այստեղ հարկ չի կարող առաջանալ՝ բացառությամբ այն դեպքի, երբ փաստաբանը մյուս 2 գործի համար գումար է վերցրելեւ թաքցրել: Բնական է, որ նման անօրինական քայլի գնալով՝ փաստաբանն էլ է լավ գիտակցում, որիր վստահորդը կարող է հարկային մարմնին տեղեկացնել գումար վճարելու մասին:

-Անցած տարի նկատեցինք, որ փաստաբանները հայտնվեցին իրավապահների տեսադաշտում, մասնավորապես,վերջիններս միջնորդ էին դարձել դատավորներին գումար փոխանցելու գործընթացում, ինչի արդյունքում փաստաբաններ կալանավորվեցին եւ հայտնվեցին մեղադրյալի աթոռին: Արդյոք ա՞յս դեպքերն են պատճառ դարձել, որ ՊԵԿ-ըսստուգումներ է իրականացնում փաստաբանների գործունեության մասով:

– Չեմ կարող ասել: Ինչպեսնշեցի, փաստաբանների մոտստուգումներսկսելու դեպքումՊետական եկամուտների կոմիտենպետք է գրավոր կարգով փաստաբանների պալատին տեղեկացնի այդ մասին: Մենք 2018-2019 թվականների համար որեւէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտստուգում անցկացնելու մասին ՊԵԿ-ից գրությունչենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում:

Քնար Մանուկյան




Լրահոս