Որտեղից և ինչ նպատակով են կիբերհարձակում իրականացրել ArmLur.am-ի վրա. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվական կայքի աշխատանքն այսօր խափանվեց ժամը 16:00-ի սահմաններում՝ սերվերի վրա կիբերհարձակման  (DDoS)-ի պատճառով: Ժամեր շարունակ աշխարհի տարբեր երկրներից 53 մլն հարձակում է եղել սերվերի վրա եւ չնայած այժմ բնականոն աշխատանքը վերականգնված է, սակայն հարձակումները շարունակվում են:

Իսկ կիբերհարձակման նպատակը մեկն է եղել, որպեսզի հնարավոր չլինի նյութեր տեղադրել կայքում եւ տարածել դրանք: Ժամեր շարունակ տարբեր երկրներից տարբեր IP-ներով նույն վայրկյանին մուտք են գործել կայք՝ այդպիսով խափանելով սերվերի աշխատանքը: Օրինակ Ռուսաստանի Դաշնությունից տարբեր IP-ներով մուտք են գործել 25 մլն անգամ, Բրազիլիայից եւ Հնդկաստանից՝ 8 մլն, իսկ Ինդոնեզիայից էլ 6 մլն անգամ, սակայն այսքանով էլ երկրների ցանկը չի սահմանափակվում:

Մեր մասնագետներն այժմ էլ շարունակում են աշխատել լրատվականի բնականոն աշխատանքի վերականգնման եւ սերվերի հզորացման ուղղությամբ: Եվ քանի որ կիբերհարձակումն իրականացվել է այլ երկրներից, կփորձենք պարզել նաեւ այն կազմակերպողների շրջանակը: Ի վերջո, արդյոք այն կազմակերպվել է Հայաստանի ներսում եւ իրականացվել այլ երկրների կողմից, թե միաժամանակ կազմակերպվել եւ իրականացվել է Հայաստանի սահմաններից դուրս:




Լրահոս