Այսօր Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Հարկ է նկատել, որ հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը երեկ գրառում էր կատարել համացանցի իր էջում՝ նշելով, որ վարչապետ Փաշինյանը դժգոհ է Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից:
«Դրա համար նաև հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին և որքան էլ զարմանալի է Փաշինյանը չի կարողացել Կրեմլում կռուտիտ անել թեման: Քիչ ավելի ուշ նույ ճակատագրին կարժանանա Հովհաննես Մովսիսյանը:
Հովհաննես Մովսիսյանի պարագայում, իմ ունեցած տեղեկություններով, պատճառը ֆեյքերի ֆաբրիկայի ոչ բավարար աշխատանքն է, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվում, բայց ըստ էության Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ դրանք այլևս քիչ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա:
Կարճ ասած վերոնշյալ պաշտոնյաներն ամենայն հավանականությամբ կհեռացվեն աշխատանքից և պատմության մեջ կմնան, որպես Պոպուլիզմի իշխանության հավատավոր ծառաներ»,- նշել է Սամսոնյանը։
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Նարեկ Սամսոնյանի հետ:
Մանրամասները` տեսանյութում