Արդեն շուրջ 5 տարի է՝ Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անում, փակելով Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը՝ ընդդեմ դատարանի կայացրած ապօրինի վճռի: Բանն այն է, որ բնակիչները հայտարարում են, թե Զոհրաբ Կարապետյանը դատավոր Վահագն Մելքոնյանի վճռով դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, որը չափազանց խիստ պատիժ է նրա կատարած արաքի համար:
Այսպես, դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 20-ին Մանուկ Սարգսյանը, նրա հայրը՝ Հրավարդ Սարգսյանը Զոհրաբ Կարապետյանի հետ Վարդենիս-Երևան ավտոճանապարհին ազդանշան տալու և ճանապարհը չզիջելու պատճառով վիճել են , ապա տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով Հրավարդ Սարգսյանը մահացել է: Ազատազրկման դատապարտված Զոհրաբ Կարապետյանի հայրը Երվանդ Կարապետյանը անհիմն է համարում որդու նկատմամբ կայացված վճիռը՝ պնդելով, որ որդին կատարվածի հետ կապ չունի և դատավորը նրանց գործով կիրառել է խիստ պատիժ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան