
Armenia Airways ավիաընկերության հունվարի 10-ի Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Մինչդեռ, UR ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Եւրեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։