Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը մտան Գլխավոր դատախազության շենք՝ Արթուր Դավթյանի հետ հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը այսօր Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը բարձրացել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ՝ իրենց հարցերը ուղղելու վերջինիս: Նրանք Դատախազությունից պահանջում են, որպեսզի վերանայվեն գործերը և բողոքարկվեն մեղադրյալներին ազատ արձակելու որոշումները:

Հիշեցնենք` Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Աբրահամյանին կալանավորելու մասին ՔԿ քննիչի միջնորդությունը:

Մանրամասները կներկայացնենք քիչ անց:

 




Լրահոս