Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը այսօր Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։
Նշենք, որ այս պահին ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը բարձրացել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ՝ իրենց հարցերը ուղղելու վերջինիս: Նրանք Դատախազությունից պահանջում են, որպեսզի վերանայվեն գործերը և բողոքարկվեն մեղադրյալներին ազատ արձակելու որոշումները:
Հիշեցնենք` Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Աբրահամյանին կալանավորելու մասին ՔԿ քննիչի միջնորդությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: