Դատավորն ու քաղաքական ապաստանն ԱՄՆ-ում․ ինչ որոշում կկայացնի Արայիկ Մելքումյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին:

Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատավոր Արայիկ Մելքումյանը Հայաստանում չէ, գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն, նա ԱՄՆ-ից քաղաքական ապաստան է խնդրել:

Հիշեցնենք, որ դատավոր Արայիկ Մելքումյանի գործըքննվել էր բոլորկողմերի ներկայությամբ դռնբաց նիստում: Նրան կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Արդյունքում ԲԴԽ-ն որոշել էր բավարարել միջնորդությունը:

Եվ, ահա, Արայիկ Մելքումյանը չէր հաշտվել իրականության հետ եւ իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան,ուշուրջ մեկ տարի անց՝ դեկտեմբերի 24-ին, Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, բավարարեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքը եւ հակասահմանադրական ճանաչեց Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը։

Ասել է թե՝ ԲԴԽ-ն պետք է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնի եւ դատավորին վերականգնի իր նախկին պաշտոնում:

Ու մինչ կպարզվեր՝ նախկին պաշտոնում վերականգնվելու է դատավորը, թե ոչ,նրա գործունեության մասով լուրջ որոշումներ են կայացվել:
Եվ այսպես, դեռեւս 2018 թվականին դատավոր Արայիկ Մեքումյանին սնանկ ճանաչելու մասով դիմում էր եղել Սնանկության դատարան. մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որՍնանկության դատարան է դիմել Դիանա Կատայանը:

Նրա պաշտպան Ազատ Շահբազյանը դատարանում հայտնել է, որ Դիանա Կատայանը Արայիկ Մելքումյանին տվել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես անտոկոս փոխառություն։ Ա.Մելքումյանը կատարել է մասնակի վճարումներ։ 26.04.2017թ. դրությամբ վերջինիսպարտքը կազմել է 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որն առ այսօր չի վճարել։ Դիանա Կատայանը դիմել է դատական պաշտպանության՝իր խախտված իրավունքները վերականգնելու համար։ Այսքանով, սակայն, ամեն ինչչի ավարտվում. դատավորից գումար գանձելու պահանջով դատարան է դիմել նաեւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, որը հայտնել է, որ դատավորը բանկին պարտք է ավելի քան 78 հազար ԱՄՆ դոլար: Իսկ, ահա, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին դատավոր Մելքումյանը պարտք է 22 հազար ԱՄՆ դոլար:

Այս ամենի արդյունքում դատավոր Արայիկ Մելքումյանը ճանաչվել է սնանկ, եւ արգելանք է դրվել նրա գույքի վրա:
Նկատենք, որդատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորը սնանկ է ճանաչվել, վերջինս դժվար թե հետ վերադառնա դատական համակարգ:

Ու թեեւ այսքանից հետո Արայիկ Մելքումյանը հայտնել էր, որիր փաստաբանը դիմում կներկայացնի ԲԴԽ-ին, որպեսզի վերացվի իր նկատմամբ կայացված ԲԴԽ որոշումը, սակայն մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա դրությամբ դեռեւս ԲԴԽ-ին դիմում չի ներկայացվել:
Ավելին, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Արայիկ Մելքումյանն այս օրերին երկրում չէ, գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւլուրեր կան, որ Արայիկ Մելքումյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից քաղաքական ապաստան է խնդրել՝ հայտնելով , որինքը հետապնդման է ենթարկվել Հայաստանում։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնեց, որսուտտեղեկություններ են, ինքը ԱՄՆ-ում սովորումու աշխատում է իրավաբանական գրասենյակում: Ավելին, հայտնեց, որ դատավորի պաշտոնում վերականգնվելուց հետո վերադառնալու է Հայաստան:Անդրադառնալով այն հարցին, թե իր՝ սնանկ ճանաչվելու փաստը չի խանգարի արդյոք դատավորի պաշտոնում վերականգնվելու հարցում, Արայիկ Մելքումյանը հայտնեց. «Ես սնանկ եմ ճանաչվել ինձ հանելուց հետո, քանի որ իրենց սխալ որոշումիցհետո չկարողացա վարկերս սպասարկել: Իհարկե չի խանգարի, պետք է նախ վերականգնեն, դրանից հետոկտեսնենք: Ինձ սնանկ ճանաչելու պատասխանատուն է նախկին ԲԴԽ-ն՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ»:

Քնար Մանուկյան




Լրահոս