Ինչ է խոստացել Արթուր Դավթյանը ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ , հանդիպմանը ներկա էին նաև այլ պաշտոնատար անձիք, վերջիններս խոստացան, որ ամեն ինչ անելու են ապօրինի որդեգրումների գործը բացահայտվելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ մայրեր» հասարակական նախաձեռնության ղեկավար Հայկուհի Խաչատրյանը, ով ևս պնդում է, որ իր երեխան չի մահացել և նրան ապօրինի ձևով որդեգրել են:

Հիշեցնենք` Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Աբրահամյանին կալանավորելու մասին ՔԿ քննիչի միջնորդությունը:




Լրահոս