Տավուշի մարզպետը Բերդի զինհոսպիտալի նախկին պետին նոր պաշտոն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ. դեկտեմբերի 27-ին որոշում է ընդունել Վազգեն Մարգարյանին «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու եւ նրա հետ 2019թ.ապրիլի 22-ին կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վազգեն Մարգարյանին Իջեւանի ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել ինքը՝ մարզպետ Չոբանյանը: 2019թ. դեկտեմբերի 26-ին մարզպետը, նկատի ունենալով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի եզրակացությունը եւ Էդուարդ Գրիգորյանի դեկտեմբերի 18-ի դիմումը, որոշել է էդուարդ Գրիգորյանին 2019թ. դեկտեմբերի 27-ից նշանակել «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:

Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նախորդ՝ 2019թ. հոկտեմբերի 1-ին կայացած մրցութին մասնակցել են այդ բժշկական տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը եւ Բերդի զինվորական հոսպիտալի նախկին պետ Էդուարդ Գրիգորյանը:

Վազգեն Մարգարյանը այդ մրցույթի սկզբից քիչ անց լքել էր այն, բոյկոտել, բողոք ներկայացրել, որմրցույթի հարցաշարի բազմաթիվ հարցեր նախօրոք իրենչենտրվել, ինչը օրենքի խախտում է: Նրա կողմից բողոքարկելուց հետոորոշվել է «Իջեւանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նոր մրցույթն անցկացնել 2019թ. դեկտեմբերի 18-ին:

Դեկտեմբերի 18-ի մրցույթին մասնակցել են 3 անձ՝ Վազգեն Մարգարյանը, Էդուարդ Գրիգորյանը եւ Սպիտակի հիվանդանոցի նախկին տնօրենը: Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ այդ մրցույթի գրավոր փուլի արդյունքում ինքը ստացել է առավելագույն՝ 100 միավոր, սակայն բանավոր փուլի արդյունքում ավելի քիչ միավոր է ստացել, քան 2 մրցակիցները:

Այդ երկուսն անցել են մրցույթի 3-րդ փուլ: Վազգեն Մարգարյանն ասաց, որ բանավոր հարցաշարի հարցերը նախապես իրենց չեն տրամադրել: Նա բանավոր հարցերից մեկի իր պատասխանի կապակցությամբ բողոքարկել է մրցույթը՝ համարելով, որինքը այդ հարցին ճիշտ է պատասխանել, սակայն բողոքարկումն արդյունք չիտվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս