«Գոլդեն Փելես»-ի գինը 5 տոկոսով նվազելու է. ինչու հյուրանոցը չի գրավում գնորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցը չի գտնում իր սեփականատիրոջը: Հյուրանոցն աճուրդի է հանվել, բայց հայտեր չեն ներկայացվել: Հյուրանոցի հերթական աճուրդը կկայանա փետրվարի սկզբին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կայանալու էր դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,սակայն այն չի կայացել հայտ չլինելու պատճառով: Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը:

Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուրդի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմշենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ (հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ: Իսկհողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ):

Ի դեպ, տեղեկացնենք, որ աճուրդն անցկացվելու է դասական եղանակով,այսինքն` աճուրդավարը մասնակիցներին առաջարկելու է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը ներկայացնել նոր գնային հայտ, որըպետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով:
Թե ինչու երկար ժամանակ հյուրանոցի համար չի հաջողվում գտնելնոր սեփականատեր, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանից:

-Պարո՛ն Բաբայան, առաջին աճուրդից հետո հյուրանոցով հետաքրքրվողներ կա՞ն:

-Հիմա չեմ կարող ասել, նոր աճուրդի մասին դեռ չենք հայտարարել: Հյուրանոցի գինը 5 տոկոսով նվազելու է:

-Հայտնի՞ է, թե երբ է տեղի ունենալու հաջորդ աճուրդը:

-Ենթադրում եմ՝ հաջորդ՝ երկրորդ աճուրդը կլինի փետրվարի սկզբին: Մենք հաջորդ շաբաթ կհայտարարենք աճուրդի մասին, որիցհետոնորից կսպասենք հայտերին:

-Այնուամենայնիվ, պարո՛ն Բաբայան, հետաքրքրվողներ կա՞ն, թե՞ ոչ:

-Հետաքրքրվողներ եղել են այս ընթացքում էլ: Նախորդ աճուրդի չկայանալուց հետո գնացել, տեսել են հյուրանոցը, շրջել տարածքով, բայց ես դրա հիման վրա որեւէ բան չեմ կարող ասել հիմա:

-Այս ընթացքում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հյուրանոցով հետաքրքրվողները հաշվարկներ են անում եւ պարզում, որ եկամտաբեր չէ այդ հյուրանոցն աշխատեցնել: Նաեւ հաշվի են առնում այն տեղեկությունը, որ հյուրանոցը ժամանակին վնասով է աշխատել, եւ նպատակահարմար չեն գտնում գնել այն:

-Գիտեք, որ ասում եք՝ հյուրանոցը ժամանակին վնասով է աշխատել, դա ես չգիտեմ, թե ինչպես են պարզում: Ամբողջ խնդիրն այն է, որորեւէ մեկը, չեմ կարծում, որ կարող է ասել՝ վնասով է աշխատել , թե ոչ: Թե ինչն են ժամանակին որպես եկամուտ ցույցտվել կամ ինչըչենցույցտվել, դա նույնպեսոչոքչի կարող ասել: Հետաւաբար, այդ ամեն ինչը պարզ չէ: Այսինքն՝ այդ,որ ասում եք՝ հաշվարկներն են անում, հաշվարկ անողները, որոնք մի քիչ ավելի պրոֆեսիոնալ հարցին մոտենան, կարող են այս շենքը դիտարկել որպես գույք… Իրենք կհաշվարկեն, որ եթե այս գույքն իրենցն է, կհասկանան՝ այն ինչպես աշխատացնել, իրենց մարքետինգը ոնց կարող են անել կամ կարո՞ղ են, թե՞ ոչ: Նախորդի վրա հիմնվելը… Ենթադրենք, որ վատ են աշխատացրել, դրա պատճառով է վնասով աշխատել, բայց ես ասացի նաեւ ուրիշ պատճառ՝որ եկամուտները կարող էին ուղղակի ցույց չտալ:

-Պարո՛ն Բաբայան, կառավարությունն արդյոք մտադի՞ր է առաջիկայում քննարկել հյուրանոցն իրեն պահելու եւ այն գործարկելու տարբերակը:

-Գիտեք, հիմա կառավարության որոշումն ընդունվել է աճուրդի տարբերակը: Եւ կառավարության որոշմամբ սահմանված է, որ մի քանի՝ 3 անգամ,պետք է աճուրդ իրականանա չկայանալու դեպքում: Եթե անգամ այդ անգամները չկայացավ, եւ գինն իջավ, եւ կառավարության որոշմամբ նախատեսված աճուրդների անցկացման թիվը լրացավ, ապա դրանից հետո այլ տարբերակները նորից կքննարկվեն:

-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դուք նաեւ հայտարարել էիք, որ այլազգի ներդրող կա, որը մտադիր է ձեռք բերել հյուրանոցը, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիր կար: Ի՞նչ եղավ այդ ներդրողի հետ: Ինչո՞ւ չմասնակցեց աճուրդին:

-Անկեղծ ասած, չեմ կարող ասել, որովհետեւ ինձ համար մինչեւվերջ հասկանալի չէ:

-Պարո՛ն Բաբայան, նաեւ ներդրողները այդ հյուրանոցը ձեռք բերելուց հրաժարվում են՝ պատճառաբանելով անհարմար դիրքը: Ասում են՝ գտնվելու տեղը հարմար չէ, երկար ճանապարհ պետք է կտրեն՝ հյուրանոց հասնելու համար: Իսկ եթե պետք է մոտենան հյուրանոցին, ապա միայն մեքենայով, ոտքով դժվար է:

-Ճանապարհ կտրողները, միեւնույնն է, մեքենայով են, իսկով էլ որ չունի, ավտոբուսով կարող է գնալ: Բայց դիրքը շատ հարմար է. միակ հյուրանոցն է, որ կարելի է դահուկը հագնել, հյուրանոցից դուրս գալ եւ քշելով հայտնվել դահուկային մայրուղու վրա,եւ միանգամից իջնել եւ նորիցնստել ճոպանուղին ու բարձրանալ: Միակ հյուրանոցն է, որն ունի այդ առավելությունը: Որ ասում են՝ դիրքը հարմար չէ, համաձայն չեմ: Հակառակը՝ դիրքը լավն է:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս