Փաստաթղթղերի պատճենների տրամադրման առումով եղեք ուշադիր. ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, այսօր ԱՎՎ է դիմել քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։

Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։

Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ երևա անձնագրի տերը նաև լուսանկարում, փաստաթուղթը ձեռքին պահած։

Այնուհետև լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։

Խնդրում ենք անհատական տվյալների, այդ թվում նաև փաստաթղթղերի պատճենների տրամադրման առումով լինել ուշադիր և երբևէ դրանք չտրամադրել ոչ իրավասու անձանց, այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով։




Լրահոս