
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 45-ամյա Քրիստինե Մ.- ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2019 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: