ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորը ցանկանում է հրաժարվե՞լ թիկնապահներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որը հայտնի դարձավ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելով, իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այլեւս չի ցանկանում՝ իր անվտանգությունն ապահովեն թիկնապահները:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել էին դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հարցուպատասխանի միջոցով փորձելովհոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել նրան: Եվ, ահա, կատարվածից 4 ամիս անց դատավորը իրմտերմիկ շրջապատում հայտնել է, որ այլեւս չի ցանկանում՝իր անվտանգությունը ապահովեն: Նշենք, որ այս գործով կա երկու մեղադրյալ, եւ գործն արդեն մտել է դատարան:




Լրահոս