
Դալմա Գարդեն մոլը ներկայացնում է պաշտոնական հայտարարություն՝ երեկվա իրադարձությունների հետ կապված։
Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ի կողմից շարունակվում են իրականացվել աշխատանքներ Դալմա Գարդեն մոլի տարածքում:
Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարարկան կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:
ԱԻՆ-ը նշում է, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա:
Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին և սպասում ենք սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին:
Շնորհակալություն ենք հայտնում համբերության և Դալմա Գարդեն մոլի կողքին լինելու համար: