Այսօր ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անրի Վեռնոյ (իսկական անունը Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 15-ին Թուրքիայի Ռոդոստո վայրում: Անրիի կյանքի ճակատագիրը կրկնել է Արևմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից հետո` 1924 թվականին, Մալաքյանների ընտանիքը սկսզբում գաղթում է Հունաստան, հետո հիմնավորվում Մարսելում, իսկ 1930 թվականից՝ ֆրանսիայի մայրաքաղաքում:

Սկզբում նա տարված էր գեղանկարչությամբ, ապա լրագրությամբ և ռադիոյով: Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյը ավարտելուց հետո «Մարսելյեզ» թերթում հրատարակում է եղեռնին նվիրված հոդվածների շարք:

Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես բազում կարճամետրաժ ֆիլմերի ասիստենտ և բեմադրող: Առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1951 թվականին Ֆերնանդելի օգնությամբ: Հետո նկարահանել է «Արգելված պտուղը» (“Le fruit defendu”, 1952թ.), «Հրուշակագործը Վալորգից» (“Le boulanger de Valorgue”, 1952թ.), «Հասարակության №1 թշնամին» (1953թ.):

1959 թվականին նույն ֆերնանդելի հետ նա նկարահանեց «Ռազմագերին և կովը» (“Cow And I”) կատագերգությունը գերությունից փախած ռազմագերու մասին, որը գյուղացու տեսքով կով էր քշում: Ֆիլմը վերջանում է նրանց հրաժեշտի էպիկական տեսարանով…

1991 թվականին Վեռնոյը պատմեց իր ընտանիքի պատմությունը երկու ֆիլմերում «Մայրիկ» և «Պարադիի փողոց, տուն 588» (սա Մարսելում Մալաքյանների ընտանիքի հասցեն էր), որոնցում կարողացավ այնպես պատկերավոր և ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ հայ փախստականների վիճակը, ովքեր ապաստան էին գտել Մարսելում, որ հուզեց ողջ աշխարհին:

Այս երկու ֆիլմերը դարձան նրա վերջին աշխատանքները կինեմատոգրաֆում: Մինչ այդ պահը Վեռնոյը իր աշխատանքներում երբեք չէր անդրադարձել հայկական թեմտիկային, եթե չհաշվենք նրա ֆիլմերից մի քանիսում Շառլ Ազնավուրի մասնակցությունը և վերջինիս հետ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի հանրահայտ տեսահոլովակի նկարահանումը:

Երգը կատարում էին 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ, երգի տեքստի հեղինակը Շառլ Ազնավուրն է, երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Գարվարենցը, տեսահոլովակի ռեժիսորն է Անրի Վեռնոյը):




Լրահոս