
ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել եւ կոտրել են հեռախոսը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ , որ ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի վարույթում քննվել է մեկ քրեական գործ, որով մեղադրյալ է եղել Ներսես Քոսոյանը: Քոսոյանի եղբայր Տիգրան Քոսոյանը եղբոր քրեական գործով վիճել է քննիչի հետ եւ վերջինիս նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սպանության սպառնալիքներ հնչեցրել:
Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 162ա հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի վարչական շենքիմոտ վիճաբանել է Հրանտ Վարդանյանի հետ, որի ընթացքում կոտրել է վերջինիս պատկանող «Սամսունգ Գալաքսի Ս10» մոդելի հեռախոսը` պատճառելով 235.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Տիգրան Քոսոյանը կալանավորվել է: