Ռազմական ոստիկանությունում ո՞ր աշխատակիցները չեն պարգեւատրվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ինչպես հայտնի է, պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ամանորյա պարգեւավճարներ են ստացել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կան գերատեսչություններ, որտեղ ոչ բոլոր աշխատակիցներն են պագեւավճարներ ստացել, եւ դա նաեւ դժգոհության առիթ է հանդիսացել: Մեր տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունում ոչ բոլոր աշխատակիցներն են պարգեւավճարներ ստացել, մասնավորապես՝ կոչումով ցածր պաշտոնյաները պարգեւավճար չեն ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչու է կառույցում նման տարանջատում եղել: Վերջինս մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառույցում պարգեւատրումներն ամբողջական չեն եղել, սակայն ընդգծեց, որ պարգեւավճարներ լինելու են նաեւ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը: «Պարգեւավճարներ եղել են. այն աշխատակիցները, որոնք չեն ստացել, կստանան հունվարի 28-ին: Պարզապես կոդային տարբերակում է եղել, ոչ թե կոչումային», – նշեց Բաղդասարյանը: Իսկ մեր հարցին՝ Դուք պարգեւավճար ստացե՞լ եք, Բաղդասարյանը ընդգծեց. «Ես երբեւէ ինձ չեմ պագեւատրել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս