ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի խիստ հրահանգն ու ոստիկանության անգործությունը. ինչ է կատարվում Երևանում կեսգիշերն անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ նախկին ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը դեռեւս 2018 թվականի հունիսի 8-ին հատուկ հանձնարարական էր տվել այլեւս թույլ չտալ 23:00-ից հետո որեւէ հրավառություն եւ խիստ միջոցներ ձեռնարկել, իսկ այդ խախտման համար էլ անգամ տուգանք է գործում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով, սակայն այդպիսի դեպքերը չեն դադարում: Գրեթե ամեն օր Երեւանի տարբեր հատվածներում կարող ենք ականատես լինել դեպքերի, երբ հրավառությունն իրականացվում է սահմանված ժամից հետո:

Ինչպես հայտնի է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ին ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա 01։00-ը: Սակայն օրենսդրությունն ու արգելքները չեն խանգարում, որ մարդիկ խախտեն այն: Երեկ Երեւանի կենտրոնում հրավառություն է եղել 00:30-ին, այսինքն սահմանված կարգի կոպիտ խախտումով. Իսկ ուր են նայում ոստիկանները.

Ստացվում է՝ հանձնարարականներ են տալիս, օրենք սահմանում, սակայն դրանց չեն հետևում: Եվ ավելին, շատերը կհիշեն, որ հենց 2018 թվականի հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն էր տվել նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որին էլ հետեւել էր վերջինիս հրահանգը: Վարչապետը զայրացել էր՝ չպետք է լինի հրավառություն եւ վե՛րջ:

Խսիտ նկատողությունից հետո անցել է մեկ ու կես տարի, անգամ ոստիկանապետ է փոխվել, բայց հրավառությունները դեռ շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս