Խոսրովի անտառի հրդեհից 2 տարի անց. որքանով է վերականգնվել տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայում շարունակվող անտառային հրդեհների հետևանքով ավելի քան միլիարդ կենդանի է սատկել: Այդ հրդեհների հետևանքով արդեն այրվել է միլիոնավոր հեկտար տարածք, կրակը վերջին ամիսներին խլել է 17 մարդու կյանք, ավերել հազարավոր տներ: Մի շարք վայրերում կրակն այնքան ուժգին է եղել, որ նույնիսկ օդից հնարավոր չի եղել հանգցնել:

Ավստրալիայի հրդեհի եւ վնասների ֆոնին շատերն են զուգահեռներ անցկացրել եւ հիշել Խոսրովի անտառի՝ 2017 թվականին բռնկված հրդեհը, որը մեծ վնասներ էր հասցրել: Հայաստանը նույնիսկ դիմել էր ՌԴ-ի օգնությանը: 2017-ի սեպտեմբերին Խոսրովի անտառում խոշոր հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ այրվել էր 2200 հա հողատարածք, որից 900 հա կաղնուտ է եղել։

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել արգելոցի մեկ աշխատացի՝ Քրեական օրենսգրքի երկու՝ 186 հոդվածի 2-րդ և 297 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ անտառներ ոչնչացնելու և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար։

Հրդեհի մարումից հետո հիմնական  հարցադրումներն էին՝  որքանով է վնասվել բուսական և կենդանական աշխարհը, արդյոք հնարավոր է վերականգնել կորցրածը։ Նախնական տվյալների համաձայն, արգելոցում հրդեհի հետևանքով տուժել էին հիմնականում չթռչող միջատները, սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից։ Բուսական աշխարհից հիմնականում վնասվել էր գիհի ծառատեսակը։

Եվ ահա հրդեհից երկու տարի անց այրված հատվածները վերականգնվել են՝ բացառությամբ գիհու առանձին ծառերից: Առհասարակ գիհին դանդաղ աճող ծառ է։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս