
Այսօր Megamall Armenia-ում պետք է տեղի ունենար հերթական խաղարկությունը, սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարդկային մեծ հոսքի պատճառով անհնար են դարձել մասնակիցների գրանցումն ու խաղարկության անցկացումը:
Մենք տեղեկացանք, որ ղեկավարությունը որոշում է կայացրել խաղարկությունն այլ օր անցկացնել, գրանցումը կատարել հունվարի 15-ից 24-ը: Այն կանցկացվի ոչ միայն Megamall-ում, այլև Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերում, որպեսզի հնարավոր լինի մարդկանց այդպիսի հոսքի պայմաններում անցկացնել նախատեսված խաղարկությունը: