Զբոսաշրջիկները հիասթափված են. Ծաղկաձորում գործերը լավ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ձյան սակավ տեղումների պատճառով Ծաղկաձորի հյուրանոցները, հնարավոր է, ֆինանսական վնաս կրեն: Ինչպես հայտնի է, Ծաղկաձորն առանց ձյան հետաքրքիր չէ զբոսաշրջիկների համար:

Այդ քաղաք հիմնականում այցելում են ազգությամբ ռուս զբոսաշրջիկները լեռնադահուկային սպորտով զբաղվելու համար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջիկները զանգահարում են հյուրանոցներ, հետաքրքրվում՝ձյուն կա, կարող են արդյոք դահուկ քշել, թե ոչ: Ստանալով բացասական պատասխան՝ չեղարկում են իրենց պատվերները: Օրինակ՝ «Ալպինա» հյուրանոցից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Չնայած դեռ սպասում ենք, որովհետեւհույսունենք, որձյուն կգա: Բայց ամեն տարի նույնն է լինում. նայում են, տեսնում՝ եթե ձյուն գալիս է, չեն չեղարկում:

Միայն այս տարի չէ այս պատկերը: Օրինակ, անցած տարիձյուն կար, հալեց, սարերում խոտերը ձյան տակից դուրս էին եկել: Այս տարի քիչ եկավ, ցուրտ է, դեռ չի հալում: Բայց չեղարկումներ եղել են այս տարի»:

Չնայած սրան՝ Ծաղկաձորի հյուրանոցների աշխատողները դեռ լիահույս են, որ փետրվար ամսին գոնե ձյան տեղումներն առատ կլինեն:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նկատեց, որվերջին երեք տարիներին Ծաղկաձորում ձյան տեղումները սակավ են: Ապա փոխանցեց, որ, չնայած ձյան պակաս տեղումներին, հյուրանոցներում ազատ տեղերչեն եղել:

«Ամանորի օրերին քիչ թե շատ եղել է ձյուն: Մշտապես քննարկվում է այդ խնդիրը: Ծաղկաձորի իշխանությունները քննարկում են արհեստական ձյան հնարավորութուններ ստեղծելու մասին, ձեռք կբերեն համապատասխան տեխնիկա: Նման բան հնարավոր է, քանի որ լեռնադահուկային սպորտաձեւերի նման զբոսաշրջություն առաջարկող երկրներում նման փորձ կա, որիրենք կարողանում են դրանով աջակցել, այդ հնարավորությունները ապահովել, արհեստական ձյան կիրառություն լինում է:

Այդ հարցը աչքաթող չէ Հայաստանում, դրանով զբաղվում են»,- վստահեցրեց Ապրեսյանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ձյան խնդիրն առկա եղել է նաեւ հարեւան Վրաստանում: «Դե հիմա բնության դեմ ոչինչ չես կարող անել:

Համենայնդեպս, Ծաղկաձորում հանգստյան օրերին ազատ տեղ ընդհանրապես չի եղել: Նույն հաջողությամբ կարող ենքմեր օրինակը բերել. երբ ամռան հանգիստը անցկացնելու համար գնում ենք Վրաստան՝ծով, բայց ողջ հանգիստն անցկացնում ենք անձրեւի տակ: Դե, պարզ է, որ ձյուն չկա, զբոսաշրջիկի տրամադրությունը կընկնի, բայց դրա համար մեղավոր չենոչոք: Ձյուն է, չի եկել: Նույն պատկերն արձանագրվել է նաեւ Վրաստանում»,- լրացրեց տուրիզմի մասնագետը:

Զրույցի ավարտին Ապրեսյանը նկատեց նաեւ, որմեր հայրենակիցների մեծ մասն իրենց ամանորյա հանգիստն անցկացրել է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում:

Բայց դա մերներքին զբոսաշրջության հաշվին չի եղել: Ըստ Ապրեսյանի՝ներքին զբոսաշրջությունը բավականին դինամիկ աճում է. «Մեր հանգստավայրերը դատարկ չեն եղել, զբաղված են եղել: Այսինքն՝մերոնքոր գնում են արտերկիր, դա ոչ ի հաշիվ մերներքին զբոսաշրջության»:

Իսկ, ահա, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ Ծաղկաձոր այցելած զբոսաշրջիկների 40 տոկոսըռուս է եղել: «Ամբողջ աշխարհում ձյուն չկա, բայց Նոր տարվա օրերին մեզ մոտ ծանրաբեռնված է եղել, մոտ 5500 քնատեղ զբաղված է եղել, հիմա քիչ-քիչթեթեւանում է: Հիմա՝ այս պահին, ձյուն կա, գալիս է:

Հիմնականում դահուկով զբաղվողները գալիս են հունվարի 15-ից, 20-ից հետո, մեզ մոտ դահուկ քշելու պիկը լինում է փետրվար ամսին: Դա կապված է Ռուսաստանի «масленица»տոնի հետ, ռուսները գալիս են եւ մեզ մոտ են դա նշում, անգամ այս պահին ամրագրումներ ունեն արած: Հույս ունենք, որ այդ ժամանակ ձյուն կգա: Աստված տա, որովհետեւ Ծաղկաձորին ձյուն պետք է:

Որ ձյուն չի լինում, Ծաղկաձորի էկոնոմիկան տեղում կանգնում է, բայց փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի զբոսաշրջիկը գա, զվարճանքները շատացնենք, ավելի լավ ռեստորան, ավելի լավ մատուցում, ավելի լավ մոտեցում, գների էժանացում»,- իրավիճակը ներկայացրեց քաղաքապետը:

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ այս ընթացքում քննարկվում են արհեստական ձյան հետ կապված ծրագրի առաջարկները: «Պետք է ջրի հարցերը լուծեն, բնական աղբյուրներ հավաքեն, ապա դնեն արհեստական ձյան համապատասխան տեխնիկան: Առաջարկները ներկայացվել է, դա բիզնես-պլան է: Բայց հիմա սպասում ենք փետրվարին, տեսնենքինչպես կստացվի:

Բայց որ մրցաշար անցկացնենք, դա չի լինի: Այս տարի ունենք լեռնադահուկային սպորտի երկու մրցաշար Ծաղկաձորում, առայժմ որոշում ենք հետաձգել: Մինչեւ ձյունը չգա, չենք կարող ասել: Դա անցկացվում է հունվարի վերջ, փետրվարի կեսերին, այդ ժամանակ մեզ մոտ միշտ ձյուն է լինում: Այդ մրցաշարն արել ենք ամեն տարի»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս