Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ պարգևավճարների հարցին եւ մասնավորապես այն հանգամանքին, որ այս անգամ այնքան էլ աղմուկ չեղավ։ նա ասուլիսի ժամանակ նշեց, որ ինչպես նախկինում, նաեւ այժմ, բոլորրն էլ պարգևավճարներ ստացել են։
«Եթե մենք ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, ապա պետք է նաև ֆինանսական մրցակցություն կարողանանք ապահովել։ Շատ դեպքերում բաժնի պետ, վարչության պետի տեղակալ եւ այլն, մասնավոր հատվածներում ֆինանսական տնօրեն են պատրաստի կամ հաշվապահ, որոնք պահանջված են և բարձր են վարձատրվում։ Հիմա մենք ունեինք ընտրություն եւ պետք է այնպես անեինք, որ արտահոսք չլինի, չնայած եղել է։ ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել է 2019 թվականին եւ հետ ենք ընդունել 600-ից մի քիչ պակաս։ », — նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում