Այսօր Պետական եկամուտների կոմիտեի դիմաց էին հավաքվել աջ ղեկով ավտոմեքենաների ներկրողները, որոնք բողոքում էին ավտոմաքսատան բրոկերներից։
«Բրոկերի պատճառով ես կանգնել եմ էս վիճակին, որ իմ մեքենան ոչ մեկ չի մաքսազերծում։ Խնդիրը բարձրաձայնել ենք, հանդիպել ենք,ա սում են ՝ ձեր խնդիրն է, որ բրոկերին չեք հասցնել տեսնել։ ՀՀ-ում կար մի բրոկեր, որը աջ ղեկով էր զբաղվում և նա ասում էր՝ չեմ կարա անեմ», — նշեց ավտոտոներկրողներից մեկը։
Ավտոներկրողներից մեկի խոսքով, բոլորի խնդիրը բրոկերն է, որը հրաժարվում է թղթերը ընդունել կամ տարբեր գումարներ են պահանջել։
Մանրամասները՝ տեսանյութում