
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ստորագրված «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հրամանով սահմանվում են նաև դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը:
Հրամանի համաձայն 13, 14 և 15-րդ կետերի համաձայն, ուսումնական պարապմունքների ընթացքում.
1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ,
2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ,
3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ: