Իրավաբանական քաոս Աժ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի քրեական գործով: Ինչպես հայտնի է 25 տարի առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից սպանվել էր Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը:
Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար, սակայն 3 ամիս անց բանտից դուրս էր եկել՝ լավ վարք դրսևորելու հիմնավորմամբ:
Ինչեւէ 25 տարի անց քրեական գործը կրկին վերաբացվել է , քանի որ քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Հրանտ Գրիգորյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնեց , որ քրեական գործով իրավաբանական քաոս է ստեղծվել:
Մանրամասները տեսանյութում