
Հունվարի 1-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 1-ին կիլոմետրին վրաերթի էր ենթարկել 62-ամյա Մարտին Ցոլակյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 12-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ նա հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։