Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հետխաղյա 11մ հարվածաշարում 4:1 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկոյին» եւ տիրացավ գավաթին: Խաղի 115-րդ րոպեին սպիտակների կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն խախտեց կանոնները տուգանային հրապարակ ներխուժող Ալվարո Մորատայի նկատմամբ եւ զրկեց վերջինիս գոլ խփելու հնարավորությունից:
Վալվերդեն պատժվեց կարմիր քարտով: Ինչպես պարզ դարձավ հետագայում հենց այս դրվագը հաղթական դարձավ Զիդանի թիմի համար:
Խաղից հետո Ֆեդեն ներողություն է խնդրել Մորատայից եւ նշել, որ ուրիշ ելք չուներ այդ պարագայում:
Այս դրվագին անդրադարձել է նաեւ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Չոլո Սիմեոնեն. «Ես Վալվերդեին ասացի, որ պետք չէ անհանգստանալ: Նա արեց այն ինչ պետք է աներ, ես նույնպես այդպես կվարվեի այդպիսի պարագայում»:
Հավելենք նաեւ, որ ուրուգվայցի կիսապաշտպանը ճանաչվել է եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:
Էդմոն Մարտիրոսյան