Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բն Զայեդ ալ Նահյանի բարձր հովանու ներքո Աբու Դաբին 2020թ․-ի հունվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալում է «Կայունության շաբաթ» ֆորումը, որն աշխարհում վերականգնվող էներգիայի նախագծերը խթանելու և դրանցում ներդրումներ ներգրավելու համաշխարհային հարթակ է։
«Աբու Դաբիի կայունության շաբաթն» անցկացվում է 2008 թվականից ի վեր և միավորում է պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:
Այս տարի ֆորումըկհյուրընկալի ավելի քան 10 երկրների և կառավարությունների ղեկավարներ, 150 նախարարներ, փոխնախարարներ, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, 800 համաշխարհային ընկերություններ և ավելի քան 35 հազար մասնակից։ Ակնկալվում է, որ ֆորումի այս տարվա նստաշրջանի ներդրումները կկազմեն ավելի քան 10 մլրդ դոլար։
Էմիրաթական ղեկավարության խոհեմ տեսլականի շնորհիվ՝ ԱՄԷ-ն արդյունավետ, դրական և ազդեցիկ դեր է խաղում գլոբալ կայունության նպատակների իրականացմանն օժանդակելու գործում՝ նախաձեռնելով այնպիսի կարևոր միջոցառումներ և ծրագրեր, ինչպիսին է «Աբու Դաբիի կայունության շաբաթը»։
2008թ․-ից ի վեր «Աբու Դաբիի կայունության շաբաթը» ձգտում է ամրապնդել կայունությանն ուղղված գլոբալ երկխոսությունը: Այս տարի միջոցառման թեմաներն ընդլայնվել են՝ վերականգնվող էներգիայի հետ մեկտեղընդգրկելով նաև այլ ոլորտներ և խնդիրներ, որոնք նպաստում են տնտեսական աճի և կայուն զարգացման առաջխաղացմանը։ Նման քաղաքականությունը համապատասխանում է ԱՄԷ-ի 2021թ․-ի տեսլականին և ՄԱԿ-ի կողմից հաստատված կայուն զարգացման նպատակներին:
Ֆորումի 2020թ․-ի նստաշրջանը ներառում է 6 հիմնական թեմա, դրանք են՝ Էներգիա և կլիմայի փոփոփություն, ջուր և սնունդ, շարժունակության ապագա, տիեզերքի բացահայտում, առողջապահության ոլորտում կենսատեխնոլոգիա և ավելի լավ կյանքի համար տեխնոլոգիա։ Ֆորումի բոլոր թեմաների և ծրագրերի շրջանակներում անդրադարձ կկատարվի 3 հիմնական թեմաներին, դրանք են՝ արհեստական բանականությունը, հասարակությունը և երիտասարդությունը։
«Աբու Դաբի կայունության շաբաթն» ամրապնդում է Աբու Դաբիի դերը որպես կայունության համաշխարհային մայրաքաղաք՝ միավորելով կայուն ապագա կերտելու ջանքերը ևհամախմբելով բոլոր ոլորտներն ու ծրագրերը, որոնք կապված են էներգետիկայի հետ։