«Իմ քայլը» խմբակցությունը փնտրտուքների մեջ է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փնտրտուքների մեջ է: Այս օրերին նրանք քննարկումների միջոցով փորձում են թեկնածու գտնել Հաշվեքննիչ պալատի անդամի համար: Բանն այն է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ից Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, եւ նրա տեղը ՀՊ-ում դեռեւս թափուր է: Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ գլխադասային համարվող ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովում երկու անգամ ձախողվել է թեկնածուի ընտրությունը՝ մեկը՝ ԼՀԿ-ի կողմից ներկայացված, մյուսն էլ՝ «Իմ քայլը» խմբակցության:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այլեւս հակված չէ թեկնածու ներկայացնել, իսկ ԲՀԿ-ն էլ ի սկզբանե էր հայտարարել այս գործընթացին չմասնակցելու մասին: Այսինքն` թեկնածու առաջադրելու բեռը կրկին «Իմ քայլ»-ի ուսերին է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս