Armenian text to speach

Հերթական ծննդատունը փակելու հետևանքները. ինչ են խոստացել Եղվարդում բողոքի ակցիայի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Եղվարդի հիվանդանոցի տնօրենը հանդիպեց Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի հետ՝ քննարկելու քաղաքի ծննդատան փակման հարցը։ Հիշեցնենք, որ երեկ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բողոքի ակցիաներ էին, որոնք շարունակվում են նաեւ այսօր:

Եղվարդցիները և հարակից բնակավայրերի բնակիչները պայքարում են Առողջապահության նախարարության որոշման դեմ, որով նախատեսվում է փակել քաղաքի ծննդատունը:

Բուժաշխատողները երեկ  նշում էին, որ իրենց ծննդատան պայմանները բարվոք են, կա տաք և սառը ջուր, ջեռուցում, շենքը վերանորոգված է և համարվում է 1-ին մակարդակի ծննդատուն։ Նրանց համոզմամբ` առանց հանրային քննարկումների նման որոշումներ չի կարելի կայացնել։




Լրահոս