«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի գեղագիտական դաստիարակության կենտրոնում: Մասնավորապես, մեզ հասած լուրերիհամաձայն՝գեղագիտական կենտրոնում գտնվող քաղաքացիները ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ներխուժել գեղագիտական կենտրոն եւ որոշ աշխատակիցների տարել իրենց հետ ոստիկանության Մաշտոցի բաժին:
Երբ տարածքում գտնվող քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչու են ոստիկանները եկել եւ ինչու են աշխատակիցներին տանում, կենտրոնի ներկայացուցիչները ասել են, թե ապակի կոտրվելու պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց հետաքրքրվել, թե ինչու են աշխատակիցներին բերման ենթարկել: Ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ տարել են պարզաբանումներ ստանալու համար: Իսկ թե ինչի շուրջ պարզաբանումներ ստանալու, ոստիկանությունից չմանրամասնեցին:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները որոշակի կոռուպցիոն գործարքների մասով կասկածներ ունեն, եւ պարզաբանումները հենց դրան են առնչվում: