
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպումների շարքը:
Մեզ հայտնի դարձավ, որ այսօր հանդիպումը կկայանա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Ինչպես հայտնի է՝ մինչ այս հանդիպումներ են կայացել նաև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ:
Հանդիպման մասին այլ մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ: