Նոր խնդիրներ տուրիստական գործունեությամբ զբաղվող ավտոբուսների վարորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ից գործող վարորդական իրավունքի վկայականների տուգանային միավորների նոր համակարգը լուրջ անհանգստություն է առաջացրել տուրիստական գործունեությամբ զբաղվող միկրոավտոբուների եւ ավտոբուսների վարորդների համար: Պարզվում է՝ այդ ավտոբուսները սովորաբար կայանում են հյուրանոցների եւ ռեստորանների մոտ: Սակայն Փոքր կենտրոնում գտնվող ոչ բոլոր հյուրանոցներն ու ռեստորաններն են, որ ունեն կայանատեղիներ, իսկ «առաջին գիծը» գրեթե միշտ զբաղված է: Վարորդները երկրորդ շարքում կայանելու դեպքում կարող են զրկվել բալերից:

Զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է ավտոբուսից իջնել ռեստորանին մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրով տուրօպերատորները դիմել են Երեւանի քաղաքապետարան, եւ առաջիկայում կկայանա հանդիպում այս հարցերը քննարկելու նպատակով: Հնարավոր է՝ բացառություն արվի, ինչի արդյունքում տուրիստական ընկերությունների ավտոբուսների վարորդները կարող են մի քանի րոպե կանգ առ անել:




Լրահոս