Այս պահին Եղվարդի բնակիչները շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով չփակել ծննդատունը: Նրանք ակցիան շարունակում են երեկվանից, իսկ ծննդատունն էլ փակվում է կոնկրետ թվից քիչ ծնունդներ ընդունելու պատճառով:
Նրանք այսօր հանդիպում էին պահանջում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, սակայն դրա փոխարեն հայտնի դարձավ, որ մարզպետն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն են բանակցությունների մեջ:
«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այս պահին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բանակցություններ է վարում, ժամը 15:00-16:00-ի կողմերը պատասխանը կլինի»,- նշում են այնտեղ հավաքված քաղաքացիները: