
Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա։ Այս մասին Armlur.am-ին հայտնեց Դավիթ Խաժակյանը:
«Հիմքերը հիմա ուսումնասիրում եմ: Պետք է ամբողջությամբ վերլուծեմ փաստաթուղթը, խորհրդակցեմ իրավաբնների հետ», -նշեց Խաժակյանը:
Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 28-ին Դավիթ Խաժակյանը Հատուկ քննչական ծառայությանը նոր փաստաթուղթ էր ներկայացրել, ըստ որի՝ քաղաքապետարանում տեղի է ունեցել առերևույթ պաշտոնեական կեղծիք և չարաշահում։ Նա լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ քրեական գործ չհարուցելու մեկ պատճառ կա՝ քաղաքական որոշումը։