Նոր լուր վարորդների համար. ինչ արտոնություն կտրվի բալեր չկորցրածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն վարորդները, ովքեր 31.12.2020 թվականի ժամը 23։59֊ի դրությամբ կունենան 9 բալային-միավոր, որոնք չեն սպառել տարվա ընթացքում, և կունենան 0 խախտում, ապա փաստաբան Անի Հալուլյանի կողմից կարող են ստանալ  անվճար-իրավաբանական ծառայություններ։

Մասնավորապես.

օրինապահ վարորդը 2021 թվականի ընթացքում կարող է ստանալ իրավաբանական անսահմանափակ խորհրդատվություն (քրեական, քաղաքացիական և վարչական գործերով),
օրինապահ վարորդը 2021թվականին կարող է օգտվել իմ՝ երկու դատական ներկայացուցչությունից (սահմանափակ գործերով),
2021 թվականին օրինապահ վարորդի նկատմամբ կայացված ակտերի բողոքարկում (3ակտ),
քրեական գործով ներգրավվելու դեպքում կգործեն զեղչեր,
2021 թվականին օրինապահ վարորդին անհրաժեշտ դիմումների կազմում՝ մինչև 5 դիմում։




Լրահոս